Լոնդոնը վիզաներ չի տվել ռուսաստանցի օրենսդիրներին ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են մուտքի արտոնագրեր տրամադրել ռուսաստանցի օրենսդիրներին, ովքեր ցանկանում էին մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը պետք է գումարվի հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում:

Ռուսաստանցի սենատորը վիզաներ չտալու բրիտանացիների որոշումն անվանել է «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 2016 թվականի հռչակագրի բացահայտ և կոպիտ խախտում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն