ԱՄՆ Թեքսաս նահանգում 40-ից ավելի միգրանտի դի է հայտնաբերվել բեռնատարում |tert.am|

tert.am: ԱՄՆ Թեքսաս նահանգի Սան-Անտոնիո քաղաքում ավելի քան 40 մարդու դի է հայտնաբերվել լքված բեռնատար կցանքի մեջ ու դրա շրջակայքում։ Ինչպես հաղորդում է NYT-ը, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունիսի 27-ին։ Ենթադրվում է, որ զոհերը միգրանտներ են եղել։

Եվս 12 մարդ ողջ է հայտնաբերվել ու տեղափոխվել տեղի հիվանդանոց։

Բոլոր զոհերը փորձել են անօրինական ճանապարհով մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Վարորդը լքել է մարդկանցով լի բեռնատարը երկաթուղային գծերից ու մեքենաների աղբանոցից ոչ հեռու։

Առայժմ պարզ չէ՝ ինչն է եղել միգրանտների մահվան պատճառը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն