ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ ունի|armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի:

«Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով