Փոխվարչապետ Գրիգորյանը և Լիտվայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ Հայաստանում առանցքային ոլորտներում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով