aravot.am: Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որն ընտրվել է խորհրդի անդամ։
Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 08։00-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի պալատում։ 39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է ընդհանուր 13,165 ձայն՝ մեծ տարբերությամբ շրջանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանին և Վրեժ Աղաջանյանին և գերազանցել է պատմական ռեկորդը Գլենդելում՝ որպես նորեկ առանց բաց մանդատների մրցավազքում հավաքելով ավելի շատ ձայներ, քան երկու գործող խորհրդի անդամները։
Շարունակությունը՝ aravot.am-ում