ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Օսթինը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է ամերիկյան ռազմական օգնությունը, այդ թվում՝ 400 միլիոն դոլար արժողությամբ վերջին փաթեթը։ Ռեզնիկովն, իր հերթին, խոսել է մարտական գործողությունների գոտում իրավիճակի մասին։

Բացի այդ, ինչպես նշում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը, Օսթինը և Ռեզնիկովը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման օրակարգը, որը կանցկացվի առցանց ձևաչափով հուլիսի 20-ին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն