ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել, սակայն դա անհնար է Ուկրաինա ներխուժման պատճառով․ Պետդեպ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն կցանկանար Ռուսաստանի հետ աշխատել  միջուկային անվտանգության հարցում, սակայն դա հնարավոր չի համարում Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների  վերահսկողության ու միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Բրյուսելում վեբինարի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել սպառազինությունների վերահսկման հարցերին։ Ցավոք, մենք ստիպված էինք դադարեցնել ռազմավարական կայունության բանակցությունները այն պատճառով, որ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Մենք, իսկապես, ունենք երկխոսության մեխանիզմներ, որոնք կուզենայինք  վերադարձնել՝ քննարկելու միջուկային խնդիրները Ռուսաստանի հետ, սակայն ռուսական ներխուժման պատճառով չկարողացանք դա անել»,- լրագրողներին ասել է Ջենքինսը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն