ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինա մատակարարվող զենքը այլոց ձեռքում չի հայտնվի |factor.am|

factor.am: Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենqինսը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է Ուկրաինայում ամերիկյան զենքի կիրառմանը և վստահ է Ուկրաինայի կառավարության գործողություններում, գրում է «Ուկրաինական Պրավդան»։

«ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերվում  պարտականություններին՝ պաշտպանելու ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիաներն ու կանխելու դրանց ուրիշների ձեռքում հայտնվելը կամ անօրինական տարածումը։ Դրա համար մենք ակտիվորեն համագործակցում ենք Ուկրաինայի հետ ապահովելու օգնության վերաբերյալ հաշվետվությունը, նույնիսկ այնպիսի բարդ հակամարտության պայմաններում, որը մենք տեսնում ենք»,-ասել է նա։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը պարբերաբար գնահատում է ամերիկյան զենքի հնարավոր ապօրինի տեղաշարժի ռիսկերը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն