news.am: ԱՄՆ ռազմական ինքնաթիռների նոր պատվերների ապշեցուցիչ աճը հունիսին հանգեցրել է արդյունաբերական ապրանքների պահանջարկի անսպասելի ավելացման, հաղորդում է AFP-ն:
Առեւտրի նախարարությունը հայտնել է, որ ռազմական ինքնաթիռների եւ պահեստամասերի նոր պատվերները մայիսի համեմատ աճել են 80,6 տոկոսով, ինչի արդյունքում բոլոր երկարաժամկետ ապրանքների ընդհանուր պատվերների ծավալը մեկ ամսում 1,9 տոկոսով ավելացել է՝ հասնելով 272,6 միլիարդ դոլարի:
Պատվերներն աճել են վերջին ինը ամսից ութում, եւ նույնիսկ չհաշված տրանսպորտային հատվածի անկայունությունը՝ նոր պատվերները աճել են 0,3 տոկոսով:
Աճը վկայում է կայուն պահանջարկի մասին, նույնիսկ չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ինֆլյացիան հասնում է 40 տարվա առավելագույնին, սակայն տնտեսագետները զգուշացնում են, որ Ուկրաինայում պատերազմի հետեւանքով առաջացած անորոշությունը կարող է խաթարել բիզնեսի ներդրումային ծրագրերը, ինչը կարող է հանգեցնել պատվերների կրճատման առաջիկա ամիսներին: