factor.am: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ուկրաինացիներին հավելյալ 74 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օկսանա Մարկարովան։
Նրա խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորումը կուղղվի տուժած քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարագաներով, ժամանակավոր բնակության վայրերով և ֆինանսական միջոցներով ապահովելու, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ USAID-ի կայքը հայտնում է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում գործակալության միջոցով տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ընդհանուր գումարը՝ ավելի քան 1,5 միլիարդ դոլար: