Նյու Յորքի նահանգում կապիկի ծաղկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |1lurer.am|

1lurer.am: Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում կապիկի ծաղկի բռնկման պատճառով։

«ԱՄՆ-ում վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորքին, հարկավոր է ուժեղացնել հիվանդությանը դիմակայելու մեր ջանքերը»,- նշել է պաշտոնյան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալով՝ հուլիսի 29-ի դրությամբ նահանգում գրանցվել է կապիկի ծաղկով վարակման 1345 դեպք:

Աշխարհում ընդհանուր առմամբ հայտնի է վարակման ավելի քան 22000 դեպքի մասին, հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 79 երկրում: Դեպքերի 70 %-ից ավելին արձանագրվել է Եվրոպայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն