Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները 2021թ․ փետրվարին փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ ԱԳՆ

Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։

Այս մասին՝ ի պատասխան ԶԼՄ-ների գրել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 

Հիշեցնենք, որ  այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և պատասխանել հարցին, թե արդյոք ՌԴ-ն խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու անհրաժեշտություն է տեսնում․

 «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: Կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն