tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին առ այն, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն է տեսնում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:
Լրագրողը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունն առ այն, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր:
Սրան ի պատասխան Լավրովն ասել է. «Ինձ համար դժվար է այս հարցին պատասխանել, քանի որ մենք չենք տեսել հստակ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործողության համատեքստում: Ուստի, չեմ կարող գուշակություններ անել: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավասու է հանդես գալ հավելյալ նախաձեռնություններով, բայց առայժմ մենք որևէ առաջարկ չենք տեսել»:
comment.count (0)