Միջուկային առճակատման վտանգը կրկին ի հայտ է եկել․ Անտոնիո Գուտերեշ |azatutyun.am|

azatutyun.am: Միջուկային առճակատման վտանգը կրկին ի հայտ է եկել տասնամյակներ անց, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և կոչ արել միջուկային տերություններին՝ պարտավորվել առաջինը չօգտագործել նման զենք:

«Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է», – ասել է Գուտերեշը՝ պատասխանելով Ուկրաինայում Եվրոպայի ամենամեծ Զապորոժիե ատոմակայանի ուղղությամբ նոր գնդակոծությունների մասին հաղորդագրություններին։

Գուտերեշն այս մասին հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում՝ շաբաթ օրը Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիրում աշխարհի առաջին ատոմային ռմբակոծության 77-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելուց հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով