Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է, որ իր կառավարությունը կօգնի քաղաքացիներին, եթե նրանք չկարողանան վճարել էներգիայի համար, սակայն խոստովանել է, որ առաջիկա ամիսներին երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։

Վառելիքի գների աճը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով, շատերի համար լուրջ ֆինանսական բեռ է դարձել Գերմանիայում և նրա սահմաններից դուրս:

«Մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու քաղաքացիներին հաղթահարել այս դժվար ժամանակաշրջանը», – ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում:

Նա նշել է, որ կառավարության կողմից արդեն ձեռնարկվում են բազմաթիվ միջոցառումներ՝ երկրի բնակիչների ֆինանսական խնդիրները մեղմելու և ռուսական նավթին, ածուխին ու գազին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։

Հարցին, թե արդյո՞ք նա մտավախություն ունի, որ դժգոհությունը կարող է վերաճել բողոքի ցույցերի, Շոլցը նշել է, որ Գերմանիան սոցիալական ապահովման ուժեղ ավանդույթներ ունի։

«Ես չեմ հավատում, որ մեր երկրում անկարգություններ կլինեն», – ասել է կանցլերը՝ միևնուն ժամանակ խոստովանելով, որ այս ձմռանը «շատ պահանջներ» կլինեն, քանի որ երկիրը փորձում է համատեղել էներգիայի պակասը՝ միջուկային էներգիայից և հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու վաղեմի ծրագրերի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով