Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել |factor.am|

factor.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։ «Մենք պարոն Զելենսկիի հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները: Ես կրկնեցի, որ մեր համերաշխությունը և աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի: Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ՝ պարոն Զելենսկիին հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման ընթացքում (Էրդողան, Զելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ) քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով