«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը երեկ դուրս է եկել Աղավնո գյուղից։ Նա հանդես էր եկել Աղավնոյի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նախաձեռնությամբ։
Պետրոսյանը հայտնում է, որ օգոստոսի 20-ի դրությամբ, բացի «պայքարում ներգրավված մարդկանցից, ուժային կառույցներից, գյուղում կար համայնքի 5 կամ 6 բնակիչ, որոնք ևս երեկ դուրս են եկել»։
Սուրեն Պետրոսյանը նշել է, որ դուրս են եկել Աղավնոյից՝ հաշվի առնելով, որ մարդկանց այդ քանակով չէին կարող իրականացնել իրենց նպատակը․
«Մեր հիմնական և գլխավոր նպատակն էր ամեն գնով լուծել մեր առջև դրված խնդիրը (կազմակերպել Աղավնոյի ինքնապաշտպանությունը-խմբ․), որը, ցավոք, մենք չկարողացանք լուծել»,- նշել է Պետրոսյանը։