Գերմանիան հայտնել է զենքի դեֆիցիտի մասին. սպառնալիքի տակ են հայտնվել մատակարարումները դեպի Ուկրաինա |shantnews.am|

shantnews.am: Բունդեսվերը բախվել է զենքի պաշարների բացարձակ դեֆիցիտի: Այս մասին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը: Դիվանագետը նշել է, որ հենց այդ պատճառով էլ Գերմանիայից Ուկրաինա զենքի մատակարարումները կատարվւմ են «բարակ գծով»:

«Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ մենք ունենք սեփական պաշարների բացարձակ դեֆիցիտ»,-ասել է Բերբոկը: Նրա խոսքով՝ Գերմանիայում զենքի հետ կապված խնդիրների պատճառով ռազմական արդյունաբերությունը ստիպված է սկսել արտադրություն հատուկ Ուկրաինայի համար:

Ռուսական ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին արևմտյան երկրները շարունակում են զենք մատակարարել Ուկարինային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով