Բեռլինը կօժանդակի Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է. Շոլց |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան կշարունակի օժանդակել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, Պրահայի Կառլի համալսարանում ելույթի ընթացքում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կանցլերն ասել է, որ Գերմանիան կարող է նաև պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի հրետանու և հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացման համար։

Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան հանձնառու է Եվրամիության ընդլայնմանը, հավելելով՝ Արևմտյան Բալկանների երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ի վերջո նաև Վրաստանը պետք է միանան դաշինքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով