Եվրահանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից հրաժարվելու որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրահանձնաժողովը հաստատել է սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրից ամբողջությամբ հրաժարվելու որոշումը։ Սպասվում է, որ Եվրամիության խորհուրդը կհաստատի առաջարկը այս շաբաթ, ասել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։

Դա նշանակում է, որ ռուսաստանցիների համար վիզայի վճարը կարող է աճել մինչև 80 եվրո, տրամադրման ժամկետը կարող է երկարացվել մինչև 45 օր, դիմելու համար կպահանջվեն ավելի շատ փաստաթղթեր, և բազմակի մուտքի վիզաների թիվը կարող է սահմանափակվել, հայտնում է France-Presse լրատվական գործակալությունը:

Բացի այդ, Եվրահանձնաժողովըը խորհուրդ է տվել ստուգել, թե արդյոք Ռուսաստանից դիմողները սպառնում են Եվրամիության անվտանգությանը և միջազգային հարաբերություններին։

Ռուսները, ովքեր արդեն ունեն բազմակի շենգենյան վիզա, կարող են մուտք գործել ԵՄ մինչև դրա գործողության ժամկետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև