tert.am։ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք: Աշխատանքները շարունակվել են նաև հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին:
Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: