armtimes.com: Ապրիլի 27-ին հանրապետության ողջ տարածքում մեկնարկել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները:
Կոտայքի մարզում միջոցառումները կենտրոնացված են մարզկենտրոն Հրազդանոմ: Այստեղ առավոտյան ժամը 10:00-ից մեկնարկած միջոցառումների շրջանակում ծառատունկ իրականացվեց Հրազդանի թիվ 16 մանկապարտեզի բակում, ինչպես նաեւ Street.art`«Քաղաքը քո աչքերով»: Միջոցառումների ընթացքին հետեւում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը։
Այնուհետեւ Հրազդանի Սահմանադրության հրապարակում «Քաղաքացիական գիտակցություն» խորագրով հանրային քննարկում տեղի ունեցավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, ԱԺ պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի,Վաղարշակ Հակոբյանի,Լիլիթ Ստեփանյանի, ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանի եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ, որի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան անձամբ հանդիպելու եւ քննարկում անցկացնելու եւ հարցեր ուղղելու մասնակիցներին: