panarmenian.net: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների սցենարը կարող է կրկնվել նաև այլ երկրներում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, գրում է The Telegraph-ը՝ հետախուզական ծառայությունների վրա հղումով: Առավել հավանական օբյեկտներ են համարվում Հնդկաստանն ու Մալդիվները, ինչպես նաև Քենիայի և Թանզանիայի զբոսաշրջային հատվածները:
Ինչպես հայտնել են The Telegraph-ի աշխատակիցները, «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում և Իրաքում ջախջախումից հետո հեռանում են Մերձավոր Արևելքից և կարող են կենտրոնանալ ահաբեկչական գործողությունների կազմակերպման վրա հանգստավայրերում: Եթե նախկինում ԻՊ առաջնորդները շատ ջանք ու ժամանակ էին հատկացնում գրավյալ տարծքներում կառավարմանն ու կյանքի կանոնակարգմանը, ապա այժմ կարող են ամբողջությամբ կենտրոնանալ պայթյունների կազմակերպման ու հարձակումների վրա, գրում է «Վեդոմոստին»:
«Խալիֆաթը ոչնչացված է, սակայն մոտ ապագայում մենք կարող ենք նոր խնդրի առջև կանգնել՝ ԻՊ գրոհայինները կտարածվեն աշխարհով մեկ և կորոնեն ահաբեկչություն կազմակերպելու հնարավորություններ՝ մեկ անգամ ևս իրենց գոյության մասին բարձրաձայնելու նպատակով»,-ասել է պարբերականի աղբյուրը: