5d739c3ef7a18ff40fe7789639ef1303.jpg

Սերբիան հայտնել է Կոսովոյի իշխանությունների հետ բանակցությունների վերսկսման պայմանը |news.am|

news.am: Սերբիայի վարչապետ Աննա Բրնաբիչը հայտնել է այն պայմանը, որի կատարման դեպքում սերբական կողմը պատրաստ է բանակցությունները վերսկսել Կոսովոյի չճանաչված պետության հետ:

Նա Blic պարբերականին ասել է, որ Կոսովոյի իշխանություններն առաջին հերթին պետք է չեղարկեն Սերբիայից արտահանման վրա սահմանված մաքսատուրքերը:
Բրնաբիչը նշել է, որ Բեռլինի գագաթնաժողովի ժամանակ Սերբիայի իշխանությունները մտադիր են ապացուցել, որ իրենք «կայուն, կանխատեսելի եւ հուսալի գործընկեր են՝ երկխոսությանը հավատարիմ եւ բանակցություններին պատրաստ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն