e884551a6272e893373eefbee2844139.jpg

Շրի Լանկայում կրկին պայթյուններ են որոտացել |24news.am|

24news.am: Շրի Լանկայի Սամանդուրայ քաղաքում ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթ են սկսել տեղի ոստիկանների հետ ու պայթյուններ են իրականացրել՝ ձերբակալություններից խուսափելու համար: 

Հատուկ գործողությունների արդյունքում այստեղ զենքի արտադրության ստորգետնյա գործարան է հայտնաբերվել:

Ոստիկանները գտել են նաև հատուկ համազգեստ, դրոշներ, որոնք կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ: Հայտնաբերվել են նաև 150 փամփուշտներ, 100 հազ-ի հասնող մետաղե գնդակներ, անօդաչու սարքեր ու պայթուցիկներով պատված գոտի:

Ոստիկանների կողմից իրականացված հատուկ գործողությունների ընթացքում 15 մարդ է զոհվել, այս թվում՝ 6 երեխա: Նշվում է, որ խմբավորման անդամներն իրենց ընտանիքի անդամների հետ թաքնվել են մոտակա թաքստոցներից մեկում, որտեղ սպանվել են ոստիկանների կողմից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն