Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը (PSOE) հաղթանակ է տոնել Պիրենեյան թագավորությունում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, սոցիալիստ աշխատավորները, որոնց ներկայացուցիչն է վարչապետ Պեդրո Սանչեսը, 123 մանդատ կստանան 350 տեղանոց Պատգամավորների կոնգրեսում, որը խորհրդարանի ստորին պալատն է: Ընտրությունների արդյունքները մեծ հաջողություն է նրանց համար: Խորհրդարանի նախորդ կազմում նրանք ունեին 85 մանդատ: