2022-09-19-761ccdfa-3464-491e-a9a5-d50aa1afcb73.jpg

Վլադիմիր Պուտինը վաղը կընդունի ՌԴ-ում ՀՀ դեսպանի հավատարմագրերը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ սեպտեմբերի 20-ին, կընդունի ավելի քան 20 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, խոսքը Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Սերբիայի, Եգիպտոսի, Պորտուգալիայի, Կիպրոսի, Հարավային Կորեայի և Վենեսուելայի դեսպանների հավատարմագրերի մասին է:

Նշենք, որ ներկայում ՌԴ -ում ՀՀ դեսպանն է Վաղարշակ Հարությունյանը, որն այս պաշտոնում է նշանակվել ընթացիկ տարվա հունվարին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն