Զոհված զինծառայողների ծնողները հանեցին ու կոտրեցին Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անունից «Եռաբլուր»-ում դրված ծաղկեպսակները։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել զոհված զինծառայողների ծողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին Պանթեոն՝ թույլ չտալու, որ Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք Պանթեոն ժամանեցին պանթեոն։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: