3dfdd6a14b3ca1d575759c0f084906e4.jpg

Վստահ եմ, որ Դավիթ Սանասարյանն անմեղ է, նա արդարության սիմվոլ է․ Ռուստամ Բաքոյան

Դավիթ Սանասարյանն ինձ համար արդարության, անկախության, ազատության սիմվոլներից մեկն է, և ես վստահ եմ, որ այս հարցում նա անմեղ է։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

«Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասենք արդյունքներին, սակայն, այն մեղադրանքը, որն առաջադրվել է, այստեղ Դավիթ Սանասարյանը որևէ մեղք չունի»,- նշել է նա։

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ դա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի անբարեխիղճ աշխատանքի հատևանքն է, Բաքոյանն ասել է․ «Այդ մասով որևէ բան ասել չեմ կարող, բայց գուցե հնարավոր է, որ այստեղ որևէ բան այն չէ, և Դավիթ Սանասարյանի նկատմամբ տեղի ունեցող այս պրոցեսներն իրականում ոչ հիմնավորված են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն