d22e6e613aeda1a9cafede662bcd4381.jpg

Շրի Լանկայում որոտացել է 8-րդ պայթյունը, կա առնվազն 187 զոհ. իշխանությունները պարետային ժամ են հայտարարել |tert.am|

tert.am:  Շրի Լանկայում որոտացել է այսօրվա ընթացքում արդեն 8-րդ պայթյունը, որից հետո կառավարությունը պարետային ժամ է հայտարարել, արգելափակվել են սոցկայքերը և մեսենջերները, գրում է The Guardian-ը՝ երկրի իշխանություններին հղումով:

Պայթյունը որոտացել է Կոլոմբո քաղաքի Դեմատագոդա արվարձանում: Պարետային ժամը կսկսվի տեղական ժամանակով 18:00-ին և կտևի 12 ժամ: Սա նշանակում է, որ բնակիչները տուն վերադառնալու համար 3 ժամ ունեն:

Պայթյունից ընդամենը կես ժամ առաջ Կոլոմբո քաղաքի Դեհիվալա արվարձանի հյուրանոցներից մեկում մեկ այլ պայթյուն էր որոտացեկլ, որի հետևանքով 2 մարդ էր զոհվել:

Ներկա պահին հաղորդվում է պայթյունների հետևանքով 187 զոհի մասին, կան հարյուրավոր տուժածներ: Բուժհաստատությունների մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ տուժածների համար արյուն հանձնելու:

Շրիլանկացի և օտարերկրյա մի շարք պաշտոնյաներ դատապարտել են կատարվածը՝ այն ահաբեկչական հարձակում որակելով: 

Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, իսկ ապրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն