2fadea6c870c653a485fbf2751fdbef2.jpg

Ուկրաինան նոր նախագահ ունի. Պորոշենկոն ընդունել է պարտությունը |armtimes.com|

armtimes.com: Երեկ Ուկրաինայում ընթանում էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ինչպես հայտնի է, պայքարում էին առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած 2 թեկնածուները՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ դերասան Վլադիմիր Զելենսկին:

Երկրորդ փուլի արդյունքները գրեթե պատրաստ են: Թեեւ ողջ օրվա ընթացքում տարբեր վիճակագրական ծառայություններն ու հարցումները փաստում էին, որ Զելենսկիի հաղթանակն անխուսափելի է, սակայն Պորոշենկոյի թիմը շարունակում էր հույսեր փայփայել:

Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահի թեկնածու, դերասան Վլադիմիր Զելենսկին հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Էքզիթպոլի տվյալների համաձայն՝ Զելենսկու օգտին քվեարկել է ուկրաինացիների 73.2 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 25.3: Էքզիթ փոլն անցկացվել է 300 ընտրատեղմասում հարցաթերթիկի գաղտնի լրացմամբ: Հարցմանը մասնակցել է 750 ընտրող:

Ուկրաինական հեռուստաընկերություններն էլ հայտնում են, որ Զելենսկին ստանում է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5:

Գործող նախագահ Պորոշենկոն ընդունել է ընտրությունների արդյունքները.

«Արդեն հաջորդ ամիս կհեռանամ երկրի ղեկավարի պաշտոնից, այդպես որոշել են ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Սակայն հստակ պետք է ընդգծեմ, որ չեմ հեռանում քաղաքականությունից», – ասել է նա:

Պորոշենկոն նաեւ պատրաստակամություն է հայտնել մինչև երդմնակալության օրը Զելենսկուն օգնել ծանոթանալու պետական գործերի ընթացքին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն