ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադմիր Զելենսկիին:
«Սրտանց շնորհավորում եմ Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի Նախագահի ժողովրդավարական ընտրություններին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ՝ այդ պաշտոնում Դուք, Վլադիմիր Ալեքսանդրովիչ, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանան նոր մակարդակում եւ ծառայեն մեր ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,- թվիթերում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Զելենսկին ստացել է 72.5 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 27.5: