6b9f9f8aaf3de3822594c12060e73d5e.jpg

Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ որոտացած պայթյունների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել |tert.am|

tert.am: Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացած 6 պայթյունի հետևանքով զոհերի թիվը 160-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը:

Հաղորդվում է, որ պայթյուններից 3-ը որոտացել են մայրաքաղաքի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում, մյուս 3-ը՝ Կոլոմբո, Նեգոմբո և Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում, ընդ որում՝ պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Կառավարության հայտարարությւան համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն