93e7b82dfc64e8dad0f42443b2f7f3b8.jpg

Նախագահ Թրամփի վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am: 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյոլերի զեկույցի հրապարակումից հետո նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը երեք տոկոսով նվազել է:

Reuters-ի անցկացրած նոր հարցման արդյունքների համաձայն, Թրամփի գործունեությունը դրական է գնահատել ամերիկացիների 37 տոկոսը, մեկ շաբաթ առաջ աջակիցների թիվը 40 տոկոս է կազմել:

Ամերիկացիների 58 տոկոսը ենթադրում է, որ նախագաահը խոչընդոտել է հետաքննությունը:

Մյոլերի զեկույցը փաստել է, որ Թրամփի և ռուսների միջև շահերի բախում չի եղել, սակայն ռուսները միջամտել են ընտրություններին:

Հարցվածների 70 տոկոսը նշել է, որ զեկույցը չի փոխել իրենց տեսակետը Թրամփի նախագահության կամ ռուսների միջամտության հարցերի նկատմամբ: Հարցվածների 15 տոկոսը հայտնել է, որ «զեկույցից նոր ինֆորմացիա է ստացել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն