ԲՀԿ պատգամավորների անհիմն ելույթներն իրենց դեմ աշխատեցին: Այս մասին հայտարարություն է տարածել «Գաջ» ՓԲԸ-ն:
Հայտարարության մեջ ասվում է.
«Իհարկե, չափազանց դժվար է մրցակցել ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցող արտադրողի հետ, առավել ևս այն պայմաններում, երբ նրա նեղ անձնական շահերը սպասարկում է մի ամբողջ քաղաքական ուժ: Մենք հասկանում ենք, որ մրցակցում ենք ձեռնարկատիրական ու քաղաքական գործունեություն իրականացնող ազդեցիկ ուժի հետ և նրա հետ մրցակցելը չափազանց դժվար է ու ռիսկային: Բայց մենք գնացել ենք այդ քայլին, գործարանը մետաղի ջարդոնի վերածելու փոխարեն, վարկային միջոցներով կատարել ենք խոշոր ներդրումներ, ցեմենտի արտադրություն իրականացրելու համար վերազինել ենք այն ու արդեն ավելի քան 3 տարի արտադրում ենք ցեմենտ:
Ազգային ժողովի ամբիոնից նշված ուժի ներկայացուցիչները իրենց անհիմն հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցեցին այն փաստը, որ նրանք այդ ամբիոնը օգտագործում են նեղ անձնական շահերի համար: Աժ-ը ամբիոնը քիչ էր, հիմա էլ սկսել են էժանագին հոդվածներ պատվիրել՝ փորձելով անհիմն տեղեկատվություն տարածել, թե իբր իշխանությունները աջակցում են մեզ և մենք «կռիշություն» անողներ, պատգամավոր բարեկամներ կամ ընկերներ ունենք: Վստահ ենք, որ հոդված պատվիրողները գիտեն, որ այդ ամենը սուտ է: Ծիծաղելի է, որ նման ազդեցիկ ուժերը դիմում են ժամկետն անցած, էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաների․․․»
Շարունակությունը՝ այստեղ