26189ba27be3999795e9a55fddabe329.jpg

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների:
Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները:
Վալերիյ Օսիպյանն ակտիվ հասարակական աշխատանքի, ոստիկանություն- հասարակություն կապն ամրապնդելու, ոստիկանության համակարգում մարդու իրավունքների հարցերի շուրջ կատարած անաչառ և անկողմնակալ հրապարակախոսական ու վերլուծական աշխատանքի համար հասարակական խորհրդի 13 անդամներին պարգևատրեց պատվոգրերով:
ՀՀ ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին՝ հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն ավելի դրական դինամիկա կստանա, ինչի հիմնական նպատակը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն