news.am: Շրի Լանկայում 8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 290-ի, տուժել է 500-ը, հայտնում է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 262 զոհվածի եւ 452 տուժածի մասին:
Շրի Լանկայում պայթյունների շարքը տեղի է ունեցել Զատկի կիրակի, առաջին վեցը պայթյունը երեք տաճարներում՝ Կոլոմբոյի, Նեգոմբոյի եւ Բատիկալոայի եւ երեք հյուրանոցներում, 7-րդը՝ կղզու արեւմուտքուն, 8րդը՝ Կոլոմբոյի մեձքաղաքային բնակելի համալիրում: Եվս մեկ ռումբ վնասազերծել են Բանդարանաիկի միջազգային օդանավակայանուն:
Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն էին: