Խորապես անհանգստացած ենք ռազմագերիների նկատմամբ բռնության նոր հաղորդագրություններով․ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրո

Խորապես անհանգստացած ենք սեպտեմբերի 12-14-ը տեղի ունեցած բախումների ժամանակ ռազմագերիների նկատմամբ բռնության նոր հաղորդագրություններով։ Այս մասին թվիթերյան էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։

«Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության ամբողջական ու անաչառ հետաքննության արդյունքներով։ Նշանակալի և դրական առաջընթաց է, որ հոկտեմբերի 4-ին Բաքուն Հայաստանին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հոկտեմբերի 11-ին տարածվել էին նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգվում գերեվարված հայ զինվորները։ 

ՄԻՊ աշխատակազմից հայտնել էին, որ տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում։ Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են։ 

Իսկ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ զինծառայողների խոշտագումների տեսանյութը նույնականացվել է, այն նկարահանված է սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայի մարտական դիրքի բունկերում: Զեյնալյանը նշել է, որ հատուկ նշանակության ջոկատն է օպերացիան իրականացրել, նրանց ևս երկուսին հնարավոր է նույնականացնել, Յաշմայից են նրանք, հնարավոր է նաև պատրաստություն անցած լինեն Թուրքիայում և Հյուսիսային Կիպրոսում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն