Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ կայացել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը:

«Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք կա անելու:

Դրան զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա», – հայտարարել է Բեգլարյանը:

Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով