Ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգևավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Հայկ Մարության |tert.am|

tert.am։ Լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաև մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար: Անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ և պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգևատրվի»,- ասաց քաղաքապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով