tert.am: Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել է բենզինի և դիզելային վառելիքի՝ բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը: Այս մասին գրում է meduza.io-ն՝ Բելառուսական նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Գրիբին հղումով:
Գրիբի խոսքով՝ Բելառուսից մուգ գույնի նավթամթերքի արտահանումն ամբողջական ծավալով պահպանվել է՝ ներքին շուկայում դրա սպառման բացակայության պատճառով: