7432f85445b5d5946a11712b33f9b26a.jpg

Լիբիայի մայրաքաղաքում 4 պայթյուն է տեղի ունեցել |news.am|

news.am: Երեքշաբթի Տրիպոլիի արեւելյան մասում 4 հաջորդական պայթյուններ են տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են տեղացիները:

«4 հաջորդական ուժեղ պայթյուն ենք լսել հիմա: Պայթյունները եղել են Տրիպոլիի արեւելյան Այն Զարա եւ Խալլյա ալ Ֆերջան շրջաններում», – ասել են ականատեսները:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարն ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր հարձակում սկել Տրիպոլիի վրա՝ ահաբեկչներից ազատագրելու համար:

Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են առել Գարյան եւ Սուրման քաղաքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն