Գերմանիայում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների ապաստարանը |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի հյուսիսի Գրոս-Շտրոմկենդորֆ քաղաքում անհայտ անձինք հրկիզել են ուկրաինացի փախստականների համար նախատեսված ապաստարանը։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։ 

Այս տարվա մարտից  շենքում տեղավորվել է 14 ուկրաինացի փախստական, այդտեղ են եղել գերմանական Կարմիր խաչի երեք աշխատակիցներ:

Կրակը արագ տարածվել է տանիքում, որն անմիջապես բռնկվել է։ Բոլոր 14 բնակիչները կարողացել են անվնաս հեռանալ հաստատությունից: «Երեք աշխատակիցների հետ նույնպես ոչինչ չի պատահել»,- ասել է հյուսիսարևմտյան Մեքլենբուրգ շրջանի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը հավանական է համարում դիտավորյալ հրկիզումը։ Դեպքից մեկ օր առաջ անհայտ անձինք շենքի մուտքի մոտ սվաստիկա էին նկարել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն