2022-10-20-0579ccde-5137-44a3-a83c-33e40034aa7f.jpeg

Հոկտեմբերի 21-ին որոշ ժամանակով կսահմանափակվի Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9:00-11:00-ն, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն