Երևանում աղբահանության համար ինքնաթափ մեքենաներ են վարձվել

Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ աղբահանության կազմակերպման ներկա վիճակը հնարավորինս շտկելու նպատակով վարչական շրջաններում ինքնաթափ մեքենաներ են վարձվել:

«Դրանք մաքրում են այն աղբը, որը չի հասցնում մաքրել «Սանիթեքը», – ասել է Մարությանը:

Զեկուցվել է նաև, որ Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում աղբահանությունն ապահովելու նպատակով Վաղարշապատի քաղաքապետարանից սանմաքրման 5 մեքենա է ուղարկվել Երևան, ևս 3-ն էլ տրամադրել է «Դավարս» ընկերությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով