47c0925f870b26d37c4879070033593c.jpg

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխություններից հետո օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու նախագիծը |armenpress.am|

Արմենպրես: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխություններից հետո «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում ստեղծված հակասությունը վերացնելու օրենքի նախագիծը:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցն Ազգային ժողովում ներկայացրեց հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է: Նախագծերի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Թե սահմանադրական օրինականության տեսանկյունից, թե սահմանադրության 6-րդ հոդվածի անմիջական գործունեությունն ապահովելու տեսանկյունից, այս օրինագծերը շատ կարևոր են՝ չնայած, որ տեխնիկական բնույթ են կրում»,- ասաց Քոչարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն