8a703bd06dce62f884c8444e06e955ae.jpg

Հայտնի է դարձել Շրի Լանկայի պայթյունների համար կասկածվող ահաբեկչական խմբավորման անունը |tert.am|

tert.am: Շրի Լանկայի իշխանությունները պարզել են, թե որ խմբավորման կողմից են իրականացվել ապրիլի 21-ին՝ Սուրբ Հարության օրը, երկրի եկեղեցիներում և շքեղ հյուրանոցներում որոտացած 8 պայթյունները:

Ինչպես գրում է New York Times-ը, ահաբեկչության համար մեղադրվում է իսլամիստ ծայրահեղականների «Ազգային Թհովֆիք Ջամաաթ» խմբավորումը, որը քիչ է հայտնի և մինչ այդ լուրջ հարձակումներ չի իրականացրել:

Իշխանությունների խոսքով՝ խմբավորումն աջակցություն է ստացել միջազգային ահաբեկչական խմբավորումներից:

Հաղորդվում է, որ Շրի Լանկայի անվտանգության ծառայությունը պայթյուններից առնվազն 10 օր առաջ զգուշացել է ծրագրվող հարձակման մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել, մինչդեռ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են զգուշացմանն անտեղյակ լինելու մասին:

Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 24 կասկածյալի: Բացի այդ, հայտնաբերվել է բեռնատար, որը կարող էին օգտագործել հանցագործները:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն