tert.am: ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետախուզական կազմակերպությունները Շրի Լանկային զգուշացրել են սպասվող ահաբեկչության մասին: CNN-ը փոխանցում է Շրի Լանկայի առողջապահության նախարար և կառավարության ներկայացուցիչ Ռաջիթա Սեներատնեի խոսքերը:
Վերջինս նշել է, որ ապրիլի 4-ին հատուկ ծառայություններն ստացել են առաջին նախազգուշացումը: 5 օր անց կառավարության անվտանգության ուժերին հաշվետվություն է ներկայացվել ոչ միայն խմբավորումների, այլև կոնկրետ կասկածյալների մասին: ԱՄՆ-ի և Հնդկաստանի հատուկ ծառայությունները մի քանի անգամ կրկնել են իրենց նախազգուշացումները, որից վերջինը եղել է առաջին պայթյունից 10 րոպե առաջ` ապրիլի 21-ին: