2022-10-27-ef9f0fac-7dc3-4c5e-a82e-d9866dff0d91.jpg

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,-  ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն