Այսօր էլ ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում 8 պետական գործիչների. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Անկախ Հայաստանի պատմության ողբերգական դրվագներից է 1999 թ․ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նստաշրջանի՝ Կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ։

Այսօր էլ՝ 23 տարվա հեռավորությունից, ցավի ու ափսոսանքի զգացումներով ենք հիշում և ոգեկոչում ահաբեկչությանը զոհ դարձած 8 պետական գործիչների՝ սպարապետ, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի, փոխնախարարներ Յուրի Բախշյանի ու Ռուբեն Միրոյանի, ԱՀ նախկին վարչապետ, ՀՀ օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանի,

պատգամավորներ Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Միքայել Քոթանյանի անմար հիշատակը։

Խունկ ու խոնարհում նրանց շիրիմներին։

Ձեր ուժն ու ոգին դեռ մեզ հետ է, ննջե’ք խաղաղությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն